Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ինչո՞ւ են օձերը ակտիվացել. Բացատրում է մասնագետը

Ինչո՞ւ են օձերը ակտիվացել. Բացատրում է մասնագետը

Հայաստանում կա 23 տեսակի օձ, որից 16-ը հանդիպում են Երևանի շրջակայքում: Հայաստանյան օձերից թունավոր են 4-ը` գուրզան, հայկական իժը, երևանյան լեռնատափաստանային իժը և դարեսկու իժը:

 

Այս տեսակի օձի հիմնական ու միակ կեցավայրը Աշոցքի տարածաշրջանն է: Երևանյան լեռնատափաստանային իժը ապրում է 2000 մետրից բարձր գոտիներում: Այս տեսակի օձի ու մարդու միջև հանդիպումը սողունաբան Արամ Աղասյանը Panorama.am-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց:

Հայկական իժը, երևանյան լեռնատափաստանային իժը և դարեսկու իժը 40-45 սմ-ի հասնող, բարակ օձեր են: Ճիշտ է թունավոր են, բայց դեռևս մարդ չի մահացել այդ օձերի կծելուց հետո, որովհետև, ըստ սողունաբանի, դրանց թույնը ուժեղ չէ: Կոբրա Հայաստանում չկա:

Իսկ ահա գուրզան հայերիս համար ամենավտանգավորն է:

Ամառային այս շոգին մարդկանց շրջանում գերակշռող այն մտայնությունը, թե «շոգ է, օձերն էլ շատացել են» Աղասյանը ճիշտ չի համարում: «Բնության մեջ օձերի քանակական առումով բռնկում, աճ չի լինում բնության մեջ: Դրանք հո միջատներ չեն», -ասում է Աղասյանը:

Մասնագետի խոսքով, մարդկանց թվում է, թե օձերը շատացել են կամ ակտիվացել են, որովհետև մարդիկ ընդարձակում են իրենց գործունեության սահմանները դեպի օձերի բնակավայր` հողեր են օգտագործում, մշակում և այլն:

«Երբ մարդը մտնում է օձի տարածք, ինչպես մասնագիտորեն ասվում է` բիոտոպ, ապա օձերը ակտիվանում են ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ կենդանիները շատացել են», -բացատրում է մասնագետը:

Օձեր, ըստ Աղասյանի, հանդիպում են հիմնականում Երևանի շրջակայքում, այն համայնքներում, որոնք մոտ են ձորերին կամ կան մշակված ու անմշակ հողային տարածքներ:

Օձը սովորական կենդանի է, բնորոշում է սողունաբանը ու նկարագրում է` ոտքեր չունի, սողում է, հոտառությունն զգում է լեզվով, ունի հատուկ օրգան, որը կոչվում է «յակոբսոնի օրգան», լեզուն տանում է դեպի այդ օրգան, որտեղ էլ ֆիքսվում է` ինչ է հայտնվել իր թիրախում:

Հայաստանում փոքր օձերը սնվում են միջատներով ու անողնաշար կենդանիներով, իսկ խոշոր օձերը` թռչուններով, մողեսներով ու այլ մեծ կենդանիներով:

Առողջապահության նախարարության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է օձի խայթոցի 38 դեպք: Տուժածներից 36-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով, երկուսը, սակայն մահացել են:

Մասնավորապես, օձառատ վայրեր են` Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի մարզերը, իսկ ահա օձի խայթոցի երեք դեպք էլ գրանցվել է Երևանում: Օձի խայթոցով ամենաշատ դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզում:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի խոսքով, օձերով համեմատաբար առատ ու թիրախային համարվող բնակավայրերի բուժկետրոններն ապահովված են հակագյուրզին կոչվող հակաթույնով:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ